Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մասնակցե՛ք «Հայաքվե»-ին

Մասնակցե՛ք  «Հայաքվե»-ին
14.07.2023 | 18:03

«Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնությունը, որքան էլ պարադոքսալ հնչի, պաշարված ու արյունաքամ եղող, օր-օրի ուժազրկվող Արցախը և Հայոց ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակը մեծ դավադրության, դավաճանության ու խարդավանքների ճանապարհով Հայաստանի իշխանության բուրգի գագաթին բազմած «պատուհասի» ու իր «ուսապարկերի» խառնամբոխի ոտնձգություններից պաշտպանելու շարժում է, որը, համոզված եմ, հասնելու է իր տրամաբանական հանգրվանին։

«Հայաքվեն» հաղթելու է, իսկ Արցախն ու հայոց պետականությանը կործանման տանող անհայրենիք բախտախնդիրները հեռացվելու են՝ կանգնելով ժողովրդի ու պատմության դատաստանի առաջ։ Նախորդ ու ներկա ընթացքների ֆոնին պարզապես այլ տարբերակ չկա։

Ո՞վ կմտածեր, որ 1988-ին Արցախի ազատության ու անկախության համար պայքարի ելած, զրկանքների ու պատերազմի բովով անցած ու, ըստ էության, հաղթանակած ժողովուրդն իր

գողապետ ու թայֆաբազ ղեկավարների,

ղաչաղ ու մեծ ճանապարհի ավազակ «էլիտաների», տարատեսակ հատուկ ծառայությունների դուդուկի տակ պարող կուսակցապետերի,

մաֆիոզ ու ելուզակ ուժայինների,

անկիրթ ու «բիզնեսմեն» գեներալների,

իշխանության կառքին լծված ապիկար, կիսագրագետ ու ընչաքաղց նորահարուստների,

պնակալեզ ու քսու մտավորականների մի շերտի եռանդուն «ջանքերով» կդադարի իր ճակատագիրը տնօրինող սուբյեկտ լինելուց։

Այս իմաստով հայոց պետականության գահավիժման, ժողովրդավարության տորպեդահարման ու 44-օրյա կազմակերպված «պարտության» պատասխանատուն ոչ միայն ներկա իշխանությունն է, այլև բոլոր նախորդները՝ միասին վերցրած։

Հայ ժողովրդի դարավոր թշնամիները լա՜վ են հաշվարկել մեր վերջին երեք տասնամյակների ընթացքում մեզ թուլացնելու, ջլատելու, խոցելի դարձնելու տարբերակները, իրենց կործանարար ծրագրերի համար որպես հենակետ օգտագործելով բոլոր ժամանակներում կենսունակ «հայի տականքին»։

Այս ամենը կասեցնելու մեկ ճանապարհ կա՝ վերստին համախմբվել ու միաբանվել՝ լծվել պայքարի։

«Հայաքվեն» այդպիսի քայլերից մեկն է։

Մասնակցե՛ք ստորագրահավաքին։

Գիտնական, տնտեսագետ Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ էջից

ներկայացրեց Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆԸ

Դիտվել է՝ 5852

Մեկնաբանություններ